«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ինչքան շուտ Եվրոպան կարողանա աշխարհում ուժերի ռեալ դասավորության հետ իրատեսորեն հաշվի նստել, այնքան լավ իր համար

Ինչքան շուտ Եվրոպան կարողանա աշխարհում ուժերի ռեալ դասավորության հետ իրատեսորեն հաշվի նստել, այնքան լավ իր համար
04.11.2026 | 17:09

Եթե նայում ենք Արևմուտքի ուժային կառուցվածքին, ապա հզորության ու պասիոնարության իմաստով ԱՄՆ-ը դրականորեն տարբերվում է Եվրոպայից, որն, առանց բավարար ուժ ունենալու, մոլորվել է ԱՄՆ-ի, սեփական գլոբալիստների, Ռուսաստանի ու Չինաստանի մաքուր ուժային դաշտում։

Ուրիշ խոսքով, Եվրոպան, առոք-փառոք ապրելով ԱՄՆ-ի հովանավորության տակ և Ռուսաստանից եկող էժան էներգակիրների հաշվին, շատ կարճ պատմական ժամանակամիջոցում հայտնվեց իր համար շատ անսովոր վիճակում և աշխարհաքաղաքական հզորություն չունենալով և, ըստ էության, պառակտված լինելով ու կանգնելով իր ուժից վեր պրոբլեմների առաջ, սկսեց անել սխալ սխալի հետևից։

ԵՄ-ը պետք է հասկանա, որ իր քաղաքական կայունոթյան միակ հիմքը ԱՄՆ-ի բազմակողմանի հովանավորությունն էր, և որ իր ստեղծվելու միակ պատճառն էլ այն էր, որ ԱՄՆ-ին ձեռնտու էր Եվրոպային կառավարել մի կենտրոնից, որն էլ դարձավ Բրյուսելում նստած ադմինիստրացիան։

Դրանից բացի, եթե աշխահաքաղաքական նկատառումներով ԱՄՆ-ի շահերը սկսեցին չհամընկնել Եվրոպայի շահերի հետ, ապա ԵՄ-ի տրոհումը անխուսափելի է բազմաթիվ պատճառներով, որոնցից ամենալուրջը այն է, որ ցանկացած միություն կայուն լինելու համար պետք է ունենա իր ուժով մյուսներից շատ բարձր կանգնած լիդեր, որն ինքը չունի։

Եվ դա է պատճառը, որ Եվրոպան, իր կենսական շահերը մի կողմ թողած, կռիվ է տալիս հողմաղացների դեմ։

Արևելքը իրական աշխարհաքաղաքական ուժ ունի, և այդ անխուսափելի փաստի հետ միակ հաշվի նստելու փորձեր անողը Թրամփն է, իսկ Եվրոպան դա հասկանալուց դեռ շատ հեռու է, և դա էլ իր անիմաստ դեգերումների հիմնական պատճառն է։

Եվ այս ուղղությամբ ամենամեծ աբսուրդն այն է, որ դարեր շարունակ աշխարհին խեղդող ու թալանող Եվրոպան դեռևս փորձում է հումանիստ-հումանիստ խաղալ։

Իսկ գիտությունն ասում է, որ ուժային աշխարհում ուժային հավասարակշռությունը, գոնե կիսատ-պռատ խաղաղության տեսքով, առաջին հերթին, հնարավոր է միայն ամենաուժեղների միջև փոխզիջումների տեսքով, ինչքան էլ դա ձեռնտու չլինի ավելի պակաս հզորություն ունեցողների և հենց Եվրոպայի համար։

Ինչքան շուտ Եվրոպան կարողանա աշխարհում ուժերի ռեալ դասավորության հետ իրատեսորեն հաշվի նստել, այնքան լավ իր համար, որն էլ կարող է օգնել նրան հասկանալ, որ աշխարհաքաղաքական իմաստով իր համար լավագույնը Ռուսաստանի հետ ուժերի միավորումն է։

Բայց Եվրոպան, մենթալիտետային առումով և պատմական ամբիցիաների ֆոնին, դեռևս պատրաստ չէ դրան, թեև ժամանակն ու իրադարձությունների լոգիկան նրան վերջիվերջո կբերեն այդ մտքին, քանի որ կյանքն ու մարդկանց ապրելու կամքը իրենք կթելադրեն դա։

Այս հարցում միակ ամենալուրջ խոչընդոտն այն է, որ ցանկացած միություն երկու լիդեր ունենալ չի կարող իր անկայունության պատճառով, որն էլ շատ կդժվարացնի Ռուսաստանի ու Գերմանիայի համատեղ գոյությունը նույն միության մեջ, եթե նույնիսկ հաշվի չառնենք անգլոսաքսոնական գործոնը այս պարագայում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ